«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին հրաժարվել սադրիչ գործողություններից». Պեսկով
ՌԴ իշխանությունները ծրագիր են մշակել՝ նվազեցնելու հետևանքները որոշ դոլարային գործարքների իրականացման համար ռուսական բանկերի դեմ ԱՄՆ-ի կողմից արգելքի սահմանման դեպքում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ծրագրեր կան, ծրագրեր՝ նմանօրինակ անկանխատեսելի գործողությունների հետևանքների նվազեցման և ռիսկերի չեզոքացման համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:
«Եվ մեկ անգամ կրկնում եմ. մենք հետևողականորեն կոչ ենք անում Միացյալ Նահանգներին հրաժարվել սադրիչ գործողություններից և հրաժարվել եվրոպական մայրցամաքում լարվածության սրումից», - ընդգծել է Պեսկովը:
Հիշեցնենք` հունվարի 29-ին Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մոտ են հակառուսական պատժամիջոցների մշակմանը, որոնք ուղղված լինի բանկային հատվածի դեմ: Պատժամիջոցները նախատեսվում է սահմանել, եթե ՌԴ-ն ներխուժի Ուկրաինա:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
«Ռուսաստանը միշտ համեմատվել է արջի հետ». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զարմացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Սպիտակ տան մամուլի քարտուղար...
Ընդդիմությունը կառաջադրի՞ ՀՀ նախագահի թեկնածու
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները դեռևս քննարկում են ՀՀ նախագահի պաշտոնում իրենց թեկնածուին...