Կադաստրի կոմիտեն հայտնում է, որ Ալեն Սիմոնյանի տան մասին 2021-ին տրամադրած տեղեկությունը վրիպակ է
Կադաստրի կոմիտեն պարզաբանումը է հրապարակել «Փաստերի ստուգման հարթակ»-ի կողմից հրապարակված «Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում» հոդվածում տեղ գտած որոշ տեղեկությունների վերաբերյալ։
Պարզաբանման մեջ ասվում է․
«Թյուրըմբռնումներից և տարատեսակ շահարկումներից խուսափելու համար ՀՀ կադաստրի կոմիտեն հարկ է համարում պարզաբանել օրերս «Փաստերի ստուգման հարթակ»-ի կողմից հրապարակված «Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում» հոդվածում տեղ գտած որոշ տեղեկություններ։
Հայտնում ենք, որ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի կողմից քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանը օտարվել է դեռևս 2016 թվականի մարտի 21-ի թիվ 859 առուվաճառքի պայմանագրով, որից հետո հիշյալ պայմանագիրը ներկայացվել է Կադաստրի կոմիտե՝ իրավունքների պետական գրանցման, և 2016 թվականի մարտի 25-ին այդ պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, գրանցվել է Արմենուհի Փաշաբեզյանի սեփականության իրավունքը, իսկ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի իրավունքը նշված հասցեի նկատմամբ դադարել է։
Ինչ վերաբերում է 06.10.2021 թ.-ին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված «Գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ» տեղեկանքին, ապա հայտնում ենք, որ տեղեկանքում քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանի նկատմամբ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի անվամբ գրանցված իրավունքի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը վրիպակ է, որը պայմանավորված է Կադաստրի կոմիտեում ներդրված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ»-ում 2012 թվականին տեղ գտած տեխնիկական խնդիրներով։
Կադաստրի կոմիտեն պարբերաբար շտկում է վերոնշյալ էլեկտրոնային համակարգում նախկինում տեղ գտած տեխնիկական խնդիրները և հետևողականորեն բարելավում և զարգացնում համակարգը»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս մասին...
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Ամերիկյան և ռուսական նավատորմերը՝ Միջերկրական ծովում․ ինչ պատկեր է
Սոցիալական տարբեր հարթակներում լուսանկարներ են երևում, որոնցում երևում է, թե ինչ իրավիճակ է Միջերկրական ծովում: Այստեղ տ...