Վաշինգտոնն ամերիկացի պետծառայողների ընտանիքներին հրամայել է լքել Բելառուսը
ԱՄՆ պետդեպարտամենտը խորհուրդ է տվել պետծառայողների ընտանիքների անդամներին լքել Բելառուսը՝ Ուկրաինայի շուրջ լարվածության հնարավոր սրացման պատճառով։ Նման հայտարարություն է հրապարակվել Պետդեպի կայքում։
ԱՄՆ-ը նաև խորհուրդ է տվել իր քաղաքացիներին հրաժարվել Բելառուս ուղևորություններից՝ «օրենքների կամայական կիրառման, ձերբակալման սպառնալիքի, ինչպես նաև անհանգստություն առաջացնող՝ բելառուսա-ուկրաինական սահմանի երկայնքով Ռուսաստանի ռազմական ուժի ընդլայնման պատճառով»։
Նշվում է, որ Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները կամ այնտեղ գնալ ցանկացողները պետք է նկատի ունենան, որ իրավիճակը տարածաշրջանում անկանխատեսելի է։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Ամերիկյան և ռուսական նավատորմերը՝ Միջերկրական ծովում․ ինչ պատկեր է
Սոցիալական տարբեր հարթակներում լուսանկարներ են երևում, որոնցում երևում է, թե ինչ իրավիճակ է Միջերկրական ծովում: Այստեղ տ...
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Կաթողիկոսի և վարչապետի ելույթից հետո հնչել է «Я ворона, ты ворона» կրկներգով հայտնի երգը․ նկատողություն՝ Հ1-ի տնօրենին
Նոր տարվա գիշերը Հանրային հեռուստաընկերությունը, կաթողիկոսի եւ վարչապետի ելույթներից անմիջապես հետո, եթեր հեռարձակեց կիս...