Սոչիում «Ադրբեջանի հաղթանակի օր» չեն նշի․ ներողություն են խնդրել
Սոչիի քաղաքապետարանի կայքում հրապարակված որոշումը՝ Ադրբեջանի «2020թ.-ի հայրենական պատերազմում հաղթանակի օրը» տոնելու մասին, կեղծ է և արդեն հեռացվել է: Այդ մասին հայտնում է հանգստավայր-քաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է krasnodarmedia.su-ն։
Սոչիի քաղաքապետարանը պաշտոնապես ներողություն է խնդրել և նշել է, որ ձեռնարկում բոլոր միջոցները իր տեղեկատվական ռեսուրսների հետագա պաշտպանության համար։
Ավելի վաղ մի շարք Telegram-ալիքներ տեղեկություններ էին տարածել, որ Սոչիի 2022թ․-ի տոնական միջոցառումների ծրագրում ներառվել է Ադրբեջանի հաղթանակի օրը «2020թ․-ի հայրենական պատերազմում»։ Խոսքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին է, որի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ են անցել մի շարք տարածքներ, տարածաշրջան են մտել ՌԴ խաղաղապահ ուժերը: Տեղեկատվությունն ուղեկցվում էր համապատասխան «սքրինշոթներով»։
[d661fdb34eb6da3ecd983f5fbc5a13be.jpg]
[a0df041f155034ecde8e501d02f73cbf.jpg]
Տվյալ գրառումը, ինչպես հայտնում են Սոչիի քաղաքապետարանից, ճանաչվել է կեղծ և ուղղված է եղել թշնամանք բորբոքելուն։ Քաղաքապետարանից հայտնել են նաև, որ իրենց մասնագետները հունվարի 5-ին, Մոսկվայի ժամանակով 00։17-ին նկատել են չարտոնագրված մուտքգործում քաղաքապետարանի կայք և անհապաղ կանխել են այն։
«2022թ․-ի փետրվարի 1-ին ինֆորմատիզացիայի և կապի վարչության մասնագետների կողմից ստացվել է եզրակացություն, որ հաքերային հարձակման արդյունքում չարագործները մուտք են գործել նորմատիվ իրավական ակտերի բաժին: «2022 թվականի տոնական օրերի, հիշատակի և հոբելյանական օրերի, նշանակալից իրադարձությունների և միջոցառումների օրացուցային պլանը հաստատելու մասին» որոշման մեջ չարագործները կատարել են ոչ հավաստի գրառումներ, որոնք դիտավորյալ ուղղված են ազգամիջյան թշնամանքի բորբոքմանը: Արձանագրվել են նաև պաշտոնական ձևակերպումների փոփոխության մի շարք այլ փաստեր»,-հայտնել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Ամերիկյան և ռուսական նավատորմերը՝ Միջերկրական ծովում․ ինչ պատկեր է
Սոցիալական տարբեր հարթակներում լուսանկարներ են երևում, որոնցում երևում է, թե ինչ իրավիճակ է Միջերկրական ծովում: Այստեղ տ...
Կաթողիկոսի և վարչապետի ելույթից հետո հնչել է «Я ворона, ты ворона» կրկներգով հայտնի երգը․ նկատողություն՝ Հ1-ի տնօրենին
Նոր տարվա գիշերը Հանրային հեռուստաընկերությունը, կաթողիկոսի եւ վարչապետի ելույթներից անմիջապես հետո, եթեր հեռարձակեց կիս...