Բաքվի բռնապետը հերթական անգամ հոխորտացել է Հայաստանի հասցեին․ Վարդան Ոսկանյան
Բաքվի բռնապետը հերթական անգամ զառանցել և հոխորտացել է Հայաստանի հասցեին՝ մեզ անվանելով «ֆաշիստներ» և սպառնալով ոչնչացնել, եթե փորձենք գլուխ բարձրացնել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Սակայն ակնհայտ է, որ բացահայտ անհավասարակշիռ այս «ուղերձը» միայն մեզ չէ ուղղված, որովհետև միևնույն համատեքստում նա խոսում է նաև «Հայաստանի հովանավորների» մասին՝ առանց կոնկրետ պետությունների անուններ նշելու։
Հայկական հենց իբր «ֆաշիզմի» վրա նրա մտասևեռումից կարծես դժվար չէ կռահել, որ «ուղերձի» մյուս հիմնական հասցեատերը Ռուսաստանն է։
Հետևաբար, եթե այս համատեքստում հիշենք Հայաստանի Բանակի օրվա առթիվ Երևանում Ռուսաստանի դեսպանատան շնորհավորական ուղերձը, որտեղ անթաքույց ակնարկ կար, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է տեսնել հզոր և վերականգնված հայկական բանակ, ամեն ինչ կարծես իր տեղը կընկնի։
Իսկ բանակները սովորաբար վերականգնում և հզորացնում են ոչ թե ինչ-որ «խաղաղության դարաշրջանների», այլ հենց Բաքվի բռնապետի իշխանության նման իրապես ֆաշիստական վարչախմբերի համար այդքան սարսափելի հակաֆաշիստական պայքարի համար»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Ամերիկյան և ռուսական նավատորմերը՝ Միջերկրական ծովում․ ինչ պատկեր է
Սոցիալական տարբեր հարթակներում լուսանկարներ են երևում, որոնցում երևում է, թե ինչ իրավիճակ է Միջերկրական ծովում: Այստեղ տ...
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Կաթողիկոսի և վարչապետի ելույթից հետո հնչել է «Я ворона, ты ворона» կրկներգով հայտնի երգը․ նկատողություն՝ Հ1-ի տնօրենին
Նոր տարվա գիշերը Հանրային հեռուստաընկերությունը, կաթողիկոսի եւ վարչապետի ելույթներից անմիջապես հետո, եթեր հեռարձակեց կիս...