ԱԺ ընդդիմադիր ուժերը՝ ՀՀ նախագահի պաշտոնում իրենց թեկնածուների մասին
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ որոշում դեռ չունեն:
Նշենք, որ արդեն այսօր նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները պաշտոնապես դադարեցվել են, հնգօրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները պետք է առաջադրեն նախագահի թեկնածուներ:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր հայտարարեց, որ առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին առաջադրելու է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, որը համարվում է Գռզո մականունով հայտնի օլիգարխ, քպական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի առաջ մղած թեկնածուն։
«Փաստինֆո»-ն հետաքրքրվել է ընդդիմադիր խմբակցություններից՝ արդյո՞ք արդեն որոշում ունեն նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի փոխանցմամբ՝ դեռևս քննարկումների փուլում են, որոշում չունեն.
«Քննարկվում է թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, եթե որոշենք, որ առաջադրում ենք, թեկնածուների քննարկման փուլ կլինի, հիմա ֆրակցիան ներքին քննարկում է անում»,-ասել է նա:
«Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը ևս հայտնել է, որ քննարկում են նախագահի թեկնածու առաջադրելու հարցը.
««Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» խմբակցությունները դեռ քննարկում են այդ հարցը»:
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել հունվարի 23-ին: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն:
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ
Հրապարակվել է Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ:
ՆԱՏՕ-ն «գցեց» Ռուսաստանին՝ խոստանալով չընդլայնվել դեպի արևելք. Պուտին
ՆԱՏՕ-ն «գցեց» Ռուսաստանին՝ խոստանալով չընդլայնվել դեպի արևելք: Այս մասին նա հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբ...