Արդյոք Արմեն Սարգսյանը հայտարարագրել է եկամուտները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը շարունակում է հետաքրքրել հանրությանը: Մեզ նոր տեղեկություններ են հայտնի դարձել՝ այս թեմայի հետ կապված: Պարզվում է` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի հիմնական գործառույթը «բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ էթիկայի կանոնների, իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետեւելն է եւ եկամուտների հայտարարագրերը ստուգելն ու վերլուծելը», դեռեւս ամիսներ առաջ սկսել է ուսումնասիրել Արմեն Սարգսյանի ունեցվածքը եւ մասնավորապես «Հետքի» հրապարակումը՝ «Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7.5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ», որտեղ շոշափվում են նախագահի քրոջ՝ բժիշկ Կարինե Սարգսյանի, ու դստեր՝ Տաթեւիկ Սարգսյանի անունները: Սակայն այս գործով որեւէ շոշափելի հիմքեր չեն գտել` վարույթ սկսելու: Այդ ուսումնասիրությունները չավարտված` շվեյցարական մի ընկերությունից հանձնաժողովը հարցում է ստացել, որով հետաքրքրվել են` արդյոք ՀՀ նախագահը Հայաստանում հայտարարագրե՞լ է Շվեյցարիայում առկա գույքն ու դրամական միջոցները: Հանձնաժողովը գրությամբ դիմել է նախագահի աշխատակազմին` պարզաբանում ստանալու, պատասխան չի ստացել, իսկ մի քանի օր անց Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ
Հրապարակվել է Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ:
ՆԱՏՕ-ն «գցեց» Ռուսաստանին՝ խոստանալով չընդլայնվել դեպի արևելք. Պուտին
ՆԱՏՕ-ն «գցեց» Ռուսաստանին՝ խոստանալով չընդլայնվել դեպի արևելք: Այս մասին նա հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբ...