Տիգրան Աբրահամյանը՝ սահմանի պաշտպանության մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Սահմանային անվտանգության ապահովման և արդյունավետ ծառայության իրականացման համար պետք է գնալ արմատական լուծումների տարբերակով։ Սահմանի պահպանության/պաշտպանության այն մոդելները, որոնք եղել են մինչև 44-օրյա պատերազմը, այս պայմաններում կա՛մ չեն աշխատելու, կա՛մ գործելու են խիստ անարդյունավետ։ Սահմանային անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը վրան/տնակ/քարե կացարան դիսկուրսը չէ, այլ այն, թե մարտական հերթապահության կրման, պաշտպանության անցնելիս, հակահարձակվողական կամ հարձակվողական գործողություն իրականացնելիս ինչպիսի՞ ելակետային հնարավորություն ունես, ինչպե՞ս ես ապահովում մարտական հենակետի մարտի ընթացքը՝ հետախուզությունից, ենթակառուցվածքներից մինչև թիկունքային ապահովում, անվտանգ տեղաշարժեր և այլն։ Մոդելային, գաղափարական առումով այսօրվա ընտրված ճանապարհը սխալ է, իսկ փոփոխություններն իներցիոն»։ |
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Ամերիկյան և ռուսական նավատորմերը՝ Միջերկրական ծովում․ ինչ պատկեր է
Սոցիալական տարբեր հարթակներում լուսանկարներ են երևում, որոնցում երևում է, թե ինչ իրավիճակ է Միջերկրական ծովում: Այստեղ տ...
Կաթողիկոսի և վարչապետի ելույթից հետո հնչել է «Я ворона, ты ворона» կրկներգով հայտնի երգը․ նկատողություն՝ Հ1-ի տնօրենին
Նոր տարվա գիշերը Հանրային հեռուստաընկերությունը, կաթողիկոսի եւ վարչապետի ելույթներից անմիջապես հետո, եթեր հեռարձակեց կիս...