Ռուսաստանը «նյարդերի պատերազմ» է վարում. Ժոզեպ Բորելը՝ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին
Եվրամիությունն աշխատում է Մոսկվայի դեմ նոր սահմանափակումների ուղղությամբ: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է Говорит Москва-ն։
«Ռուսաստանին զսպելու ջանքերի շրջանակում մենք առաջընթաց ենք գրանցել պատասխան միջոցառումների նախապատրաստման հարցում, որոնք լուրջ ծախսեր կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի համար»,- նշել է նա:
Միաժամանակ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը ափսոսում է Ռուսաստանի որոշման համար, որի համաձայն՝ ընդլայնվում է ԵՄ այն ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքն արգելվում է ՌԴ։
«Այս որոշումը զուրկ է իրավական հիմնավորումից և թափանցիկությունից և կունենա համապատասխան արձագանք։ Այս որոշմամբ Ռուսաստանը շարունակում է լարվածության սրումը Եվրոպայում՝ դեէսկալացիայի խթանման փոխարեն»,- ընդգծել է նա։
Բորելի խոսքով՝ «Ռուսաստանը նյարդերի պատերազմ է վարում»։
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ
Հրապարակվել է Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ:
Ինձ մի պահ թվում էր, թե խոսողը Ադրբեջանի նախագահն է․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Բացարձակապես որևէ խոստում բանավոր չի եղել. դա մեր գործելաոճը չէ՝ բանավոր պայմանավորվածությունների համաձայն ինչ-որ բաներ...