«Լոնդոնի հարձակումը ռուսական բիզնեսի վրա ենթադրում է պատասխան միջոցներ». Կրեմլից արձագանքել են
Ռուսաստանը կպատասխանի ռուսական բիզնեսի դեմ պատժամիջոցներին և ռուս գործարարների ունեցվածքի բռնագրավմանը, եթե Մեծ Բրիտանիան նման քայլերի գնա: Ինչպես հաղորդում է РБК-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Առանձին վերցրած երկրի հարձակումը ռուսական բիզնեսի վրա, իհարկե, ենթադրում է պատասխան միջոցներ, և դրանք կձևավորվեն՝ ելնելով բացառապես մեր սեփական շահերից»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք՝ Sky News-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն ասել էր, որ պատրաստվում են ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ |
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Ամերիկյան և ռուսական նավատորմերը՝ Միջերկրական ծովում․ ինչ պատկեր է
Սոցիալական տարբեր հարթակներում լուսանկարներ են երևում, որոնցում երևում է, թե ինչ իրավիճակ է Միջերկրական ծովում: Այստեղ տ...
Կաթողիկոսի և վարչապետի ելույթից հետո հնչել է «Я ворона, ты ворона» կրկներգով հայտնի երգը․ նկատողություն՝ Հ1-ի տնօրենին
Նոր տարվա գիշերը Հանրային հեռուստաընկերությունը, կաթողիկոսի եւ վարչապետի ելույթներից անմիջապես հետո, եթեր հեռարձակեց կիս...