Պատմական այց Արաբական Միացյալ Էմիրություններ. Իսրայելի նախագահը մեկնել է ԱՄԷ
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն առաջին պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով նրա գրասենյակին։
«Պատմության մեջ առաջին անգամ նախագահ Հերցոգն այսօր առավոտյան նախագահական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ԱՄԷ-ի փաստացի կառավարիչ և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով», - ասվում է գրասենյակի հաղորդագրությունում:
Սպասվում է, որ նա կայցելի Աբու Դաբի և Դուբայ, որտեղ պաշտոնական հանդիպումներ կունենա Նահյանի և Դուբայի փոխնախագահ, վարչապետ և էմիր Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ։
Իսրայելի ղեկավարի այցն արաբական երկիր հնարավոր է դարձել 2020 թվականին ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման շնորհիվ։ Մինչ այս համաձայնագրի կնքումը արաբական երկրներից հրեական պետության հետ դիվանագիտական հարաբերություններ ունեին միայն Եգիպտոսը և Հորդանանը։
2020 թվականի սեպտեմբերին Իսրայելը, ԱՄԷ-ն և Բահրեյնը Վաշինգտոնում խաղաղության համաձայնագիր են ստորագրել։ Ըստ պայմանավորվածությունների՝ այս երկրները ճանաչել են Իսրայելը՝ Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի ինքնիշխանության ընդլայնման կասեցման դիմաց։ Համատեղ հայտարարության մեջ երկրները հայտարարել են, որ այդ մեկ քայլ առաջ է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համար: Այնուհետեւ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորեցին ևս երկու արաբական երկրներ՝ Մարոկկոն և Սուդանը։
Նմանատիպ հոդվածներ
«Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները». Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցում նա ներկայացնելու է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հետաքրքիր...
«Լավ լուր Արցախի ԱԺ նախագահից»․ Թևան Պողոսյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի գրառումը․ «Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը...
Կիեւում իր գլխավոր գրասենյակից Ուկրաինայի հետախուզությունը դուրս է բերել գաղտնի փաստաթղթերը. WP
Ուկրաինայի հետախուզական ծառայությունը Կիեւում իր գլխավոր գրասենյակից մի քանի գաղտնի փաստաթուղթ է տեղափոխել դեպի երկրի ար...
Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է լավ, հարթ, փոխադարձ հարգանքով, հավասար հարա...