Ջոնսոնը Մոսկվա է գործուղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ու պաշտպանության նախարարը մոտ օրերս կարող են այցելել Մոսկվա։ Բորիս Ջոնսոնի հանձնարարականով բանակցություններ են վարելու եւ պետք է բարելավեն հարաբերությունները Ռուսաստանի կառավարության հետ և օգնեն թուլացնել լարվածությունը, հաղորդում է Iz.ru-ն։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Լոնդոնը դիտարկում է Էստոնիա 900 զինծառայող ուղարկելու և Տալլինին պաշտպանական զենք մատակարարելու հարցը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այսպիսով, Բրիտանիան պատրաստվում է պաշտպանել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ռուսական ենթադրյալ ագրեսիայից։ Գործողությունները դաշինքի ներկայացուցիչների հետ կհամաձայնեցվեն հաջորդ շաբաթ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը ծրագրում է հաջորդ շաբաթ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
«Ես լավ գուշակ եմ»․ Թրամփը կոչ է արել ուշադիր լինել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլորին Պեկինի օլիմպիական խաղերից հետո ուշադիր հետևել ՉԺՀ–ի և Թայվանի միջև ը...
«Պուտինի օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենա». Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Կրեմլին և ռուսական ռեժիմին հետաքրքրող ցանկացած ընկերություն կարող է թիրախ դառնալ, հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարա...
Արգենտինան դատապարտել է Մեծ Բրիտանիայի ՀՕՊ համակարգի տեղադրումը
Արգենտինայի իշխանությունները դեմ են վիճելի Ֆոլկլենդյան կղզիներում Մեծ Բրիտանիայի ՀՕՊ համակարգերի տեղադրմանը: Այդ մասին հ...