Արգենտինան դատապարտել է Մեծ Բրիտանիայի ՀՕՊ համակարգի տեղադրումը
Արգենտինայի իշխանությունները դեմ են վիճելի Ֆոլկլենդյան կղզիներում Մեծ Բրիտանիայի ՀՕՊ համակարգերի տեղադրմանը: Այդ մասին հայտարարությունը շաբաթ հրապարակվել է հարավամերիկյան հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Արգենտինայի Հանրապետությունը կտրականապես չի ընդունում Ֆոլկլենդյան կղզիներում բրիտանական ռազմամթերքի տեղադրումը»,-ասվում է տեքստում:
Նախարարության տվյալներով՝ Մեծ Բրիտանիան կղզիներում տեղադրում է Sky Sabre ՀՕՊ համակարգերը: «Խոսքը վերաբերում է ուժի հերթական չարդարացված ցուցադրմանն ու ՄԱԿ-ի եւ այլ միզազգային կազմակերպությունների բազմաթիվ բանաձեւերում առկա կոչերից միտումնավոր խուսափմանը, որոնք կոչ են անում ինչպես Արգենտինային, այնպես էլ Մեծ Բրիտանիային վերականգնել բանակցությունները»,-հավելել է ԱԳՆ-ն:
Ֆոլկլենդյան կղզիները, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավ-արեւմտյան մասում, արդեն 200 տարի է տարածքային վեճերի առարկա են Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
«Ես լավ գուշակ եմ»․ Թրամփը կոչ է արել ուշադիր լինել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլորին Պեկինի օլիմպիական խաղերից հետո ուշադիր հետևել ՉԺՀ–ի և Թայվանի միջև ը...
«Պուտինի օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենա». Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Կրեմլին և ռուսական ռեժիմին հետաքրքրող ցանկացած ընկերություն կարող է թիրախ դառնալ, հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարա...
Պուտինի հանձնարարականը՝ ցեղասպանության հիշատակի օրերի հետ կապված
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատե...