«Իրանցի դիվանագետը հիշեցրել է, կենսական անհրաժեշտություն է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին»․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․
«Հունվարի 27-ին «Արմենպրեսին» տված ծավալուն հարցազրույցում Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հստակորեն արձանագրել է, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային հանգույցի իրանական ծրագրում պաշտոնական Թեհրանը որպես տարանցման հիմնական ուղի դիտարկում է ոչ թե Ջուլֆա (Իրան) - Ջուղա (Նախիջևան) - Երասխ (Հայաստան) երկաթգիծը, այլ հենց Սյունիքի մարզով անցնելիք «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին։
Ուշագրավ է, որ այս մասին խոսելով երկու անգամ, իրանցի դիվանագետը շատ ուղիղ տեքստով հիշեցրել է, որ նույնիսկ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման դեպքում առաջարկվող երկաթուղային տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Հայաստանի Սյունիքի մարզով անցնող և Երևան-Թեհրան ուղիղ ցամաքային հաղորդակցությունն ապահովող ճանապարհի կարևորությունը, ուստի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը պետք է մնա առաջնահերթություն։
Հաշվի առնելով նաև իրանական կողմի դիրքորոշումները, Հայաստանում ևս պետք է շատ հստակ արձանագրվի, որ մեր պետության ներքին և արտաքին անվտանգ հաղորդակցությունն ու զարգացումը ապահովելու համար առաջնային և կենսական անհրաժեշտություն է, ոչ թե Մեղրիի տարածաշրջանով «մայրցամաքային» Ադրբեջան - Նախիջևան - Թուրքիա երկաթուղային կապի ապահովումը, այլ հենց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին, որով էլ պետք է անցնեն իրանական «Պարսից ծոց-Սև ծով» և հնդկական «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային հանգույցները»:
Նմանատիպ հոդվածներ
«Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները». Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցում նա ներկայացնելու է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հետաքրքիր...
«Լավ լուր Արցախի ԱԺ նախագահից»․ Թևան Պողոսյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի գրառումը․ «Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը...
Կիեւում իր գլխավոր գրասենյակից Ուկրաինայի հետախուզությունը դուրս է բերել գաղտնի փաստաթղթերը. WP
Ուկրաինայի հետախուզական ծառայությունը Կիեւում իր գլխավոր գրասենյակից մի քանի գաղտնի փաստաթուղթ է տեղափոխել դեպի երկրի ար...
Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է լավ, հարթ, փոխադարձ հարգանքով, հավասար հարա...