«ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ուզում են Ուկրաինայի հարցով Իրանից՝ որպես խաղաքարտ, օգտվել». իրանագետ
Իրանագետ Տիգրան Դավուդյանի գրառումը.
«Վիեննա-8Ը (2022). Իրանի միջուկային ծրագրերի բանակցություններում դադար է։ Կողմերի կարծիքով համաձայնագրի նախագիծը վերջնական տեսքի բերելու համար քաղաքական կամք է հարկավոր։ Իրանը պահանջում է ամերիկյան պատժամիջոցների չեղարկում, իսկ արևմուտքը պնդում է, որ Իրանի գերարդիական ցենտրիֆուգերը և 20-60% հարստացված ուրանը պետք է արտասահման փոխադրվի։ Ռուսաստանն առաջարկել էր դրանք Իրանի տարածքում կապարակնքել և հանձնել ՄԱԳԱՏԷ-ի հսկողության։ Կատարի Էմիրության էմիրը ևս Վաշինգթոնի ճանապարհին է և փորձում է իրանցի և ամերիկացի բանտարկյաների փոխանակման հարցով օգտակար լինել։ Իրանի նախկին նախագահ Ահմադի Նեժադը ևս Թեհրանի մի խումբ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ուզում են Ուկրաինայի հարցով Իրանից որպես խաղաքարտ օգտվել»:
Նմանատիպ հոդվածներ
«Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները». Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցում նա ներկայացնելու է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հետաքրքիր...
«Լավ լուր Արցախի ԱԺ նախագահից»․ Թևան Պողոսյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի գրառումը․ «Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը...
Կիեւում իր գլխավոր գրասենյակից Ուկրաինայի հետախուզությունը դուրս է բերել գաղտնի փաստաթղթերը. WP
Ուկրաինայի հետախուզական ծառայությունը Կիեւում իր գլխավոր գրասենյակից մի քանի գաղտնի փաստաթուղթ է տեղափոխել դեպի երկրի ար...
Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է լավ, հարթ, փոխադարձ հարգանքով, հավասար հարա...