Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի և Արցախի ուղղությամբ նույնպես սպասվում են լայնածավալ սադրանքներ․ Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «Արևմուտք VS Ռուսաստան առճակատումը քաղաքական տեսանկյունից չի կարելի դիտարկել «ուղղահայացորեն», այսինքն միայն ուկրաինական ուղղությամբ։ Արևմուտքն ունի…
| ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «Արևմուտք VS Ռուսաստան առճակատումը քաղաքական տեսանկյունից չի կարելի դիտարկել «ուղղահայացորեն», այսինքն միայն ուկրաինական ուղղությամբ։ Արևմուտքն ունի բազմաթիվ գործիաքակազմ, որպեսզի գեներացնի լարվածություն այն «նյարդային» կետերում, որոնք ավանդաբար համարվում են ռուսական կենսական շահերի գոտի։ Միջին Ասիայի տարածաշրջանը ամերիկա-բրիտանական քաղաքական վերնախավը միշտ համարել է Ռուսաստանի «Աքիլեսյան գարշապարը» և, եթե նույնիսկ հպանցիկ ուսումնասիրենք քաղաքական ցնցումների/զարգացումների դինամիկան Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում և Ղրղզստանում, ապա ակնհայտ երևում է, որ բոլոր խմորումները այդ երկրներում «չգիտես ինչու» համընկնում են ռուսների հանդեպ արևմտյան ճնշումների դինամիկային։ Եվ ահա, երեկ կտրուկ սրվեց իրավիճակը Ղրղզստանի և Տաջիկստանի միջև, և այս պահին հերթական սահմանային վեճը դարձավ լուրջ ռազմական բախման պատճառ այդ երկու ՀԱՊԿ անդամ պետությունների միջև։ Կրկնում եմ՝ երկու հակամարտող պետությունները համարվում են Ռուսաստանի դաշնակից և ՀԱՊԿ անդամ։ Ինչպես կասեր «դասականը», -Совпадение?...Не думаю. Հ.Գ․ Կառավարության շենքի մոտով, որ հանկարծ անցնելու լինեք, խնդրում եմ դրանց «դռան զանգը» տվեք ու զգուշացրեք, որ մինչ իրենք զբաղված են թուրք-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» հայակործան գործընթացը կյանքի կոչելով, Հայաստանի և Արցախի ուղղությամբ նույնպես սպասվում են լայնածավալ սադրանքներ՝ թուրք-ադրբեջանական «կիրթ» օկուպանտների կողմից։ Սա նրա համար եմ ասում, որ հանկարծ վաղը չասեն, թե, իբր, «տեղյակ չէին» կամ նորից «նախկիններն են մեղավոր»»։ |
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը «քնել» է հենց Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ
Քիչ առաջ հայտնել էինք, որ ամերիկյան NBC հեռուստաալիքը Վլադիմիր Պուտինին ցուցադրել է Օլիմպիական խաղերի բացմանը Ուկրաինայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված
Այսօր Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովիկ Աղազարյանը՝ Եռաբլուրում Լուսինե Բադալյանի պահվածքի մասին
Համացանցում տեսանյութ է տարածվել ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի մասնակցությամբ, որտեղ երևում է, թե վ...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Էքստրեմալ զբոսաշրջային տրանսպորտի համար նոր կանոններ կարող են սահմանվել. Զբոսաշրջության կոմիտե
Անահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնից
Հայաստանի ԲՏԱՆ-ի և Հնդկաստանի ՊՆ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ընից երկխոսության առաջարկի պատասխան ստանալու մասին
5.0