Մեդվեդևը ասել է, թե ինչպես կարելի է խուսափել պատերազմից
Պատերազմից խուսափելու միակ հնարավորությունը բանակցելն ու պայմանավորվելն է անվտանգության երաշխիքների շուրջ, սակայն կան մարդիկ, որոնք աշխատում են, շահարկումներ են անում էսկալացիայի ուղղությամբ, ինչ-որ մեկը՝ չհասկանալով, իսկ ինչ-որ մեկը՝ իրականացնելով հստակ քաղաքական գիծ. հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում։
Հյուսիսատլանտյան դաշինքը չի պահել դեպի արևելք առաջ չընթանալու նախկին խոստումները և այժմ շարժվում է ուղիղ դեպի ՌԴ սահմաններ։
Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը, որոնք Ռուսաստանը փոխանցել է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, կոշտ չեն, սակայն շատ հստակ են և որոշակի։
Ինչպես նշել է Մեդվեդևը, եթե, օրինակ, Ուկրաինան մուտք գործի ՆԱՏՕ, ապա անմիջապես ՌԴ սահմանի մոտ կհայտնվեն հարվածային սպառազինության նոր տեսակներ, նոր ռազմաբազա, հենց դրանց էլ առնչվում են փաստաթղթերը։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Բանակի օրը։ «Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտո...
Արայիկ Հարությունյանի թեստի պատասխանը հայտնի է․ նա հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց նախագահի մա...
Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար․ Armlur
ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտութ...