Կարեն Անդրեասյանը՝ Միքայել Մինասյանի եղբոր նշանակման մասին
Գրիգոր Մինասյանն իմ ընկերն է, մենք եղել ենք գործընկերներ, քանի որ Արդարադատության նախարարի տեղեկալի քաղաքական պաշտոն է, դա է հենց հիմքը, որ դու ընտրում ես ոչ միայն լավ մասնագետի, այլ՝ վստահելի մասնագետի, որը քեզ հետ կիսում է քո գաղափարները, այս իմաստով պրն. Մինասյանը համապատասխանում է բոլոր չափանիշներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով Միքայել Մինասյանի եղբորը՝ Գրիգոր Մինասյանին Արդարադատության փոխնախարար նշանակելուն:
Ինչ վերաբերվում է Գրիգոր Մինասյանի քաղաքական հայացքներին՝ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ իր և Գրիգոր Մինասյանի քաղաքական հայացքները և գաղափարները համընկնում են:
Դիտարկմանը՝ որ իր ընկերոջը նախարարի տեղակալ նշանակելը արդյո՞ք չի տեղավորվում « բաջանաղապետության սկզբունքի մեջ, երբ պաշտոնների են նշանակում իրենց ծանոթ-բարեկամներին.
«Բաջանաղապետությունը» և մնացած բոլոր վատ երևույթները պաշտոնի նշանակելու մասով այն դեպքում է վտանգավոր, երբ օրինակ քաղաքացիական պաշտոն է, մրցութային և դու քո ծանոթին կամ բարեկամին անցկացնում ես այդ մրցույթում: Ես վստահ եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ կան քաղաքական, գործընկերային, ընկերական հարաբերություններ, որտեղ պահպանված է նաև մասնագիտական շահը և որակը, դա նորմալ է նշանակումների համար»,-ասաց Կարեն Անդրեասյանը և վստահեցրեց, որ իր ընկերոջը տեղակալի պաշտոնում նշանակելը ռիսկեր չի պարունակում:
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Բանակի օրը։ «Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտո...
Ամերիկյան և ռուսական նավատորմերը՝ Միջերկրական ծովում․ ինչ պատկեր է
Սոցիալական տարբեր հարթակներում լուսանկարներ են երևում, որոնցում երևում է, թե ինչ իրավիճակ է Միջերկրական ծովում: Այստեղ տ...
Ռուսաստանը պահանջել է անհապաղ դուրս բերել օտարերկրյա զորքերը Սիրիայից. RIA
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Ռուսաստանի իշխան...