Քաղաքականություն
Տոկաևը Նազարբաևի բարեկամին հեռացրել է ԿԸՀ-ի նախագահի պաշտոնից
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացրել է Բերիկ Իմաշևին:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը: Վերջինիս փոխարեն ԿԸՀ ղեկավար է նշանակվել սենատոր Նուրլան Աբդիրովին:
Իմաշևը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բարեկամներից է: Նա իր ավագ դստեր՝ պատգամավոր Դարիգա Նազարբաևայի խնամին է:
Ավելի վաղ Նազարբաևի փեսաներն ազատվել էին Казтрансгаз և Казтрансойл ընկերություններում իրենց զբաղեցրած պաշտոններից: Նախկին նախագահի միջնեկ դստեր փեսան հեռացել է Ձեռնարկատերերի ազգային պալատի ղեկավարի պաշտոնից:
Նմանատիպ հոդվածներ
«Առավոտյան սարսափելի լուր ստացա». Վլադիմիր Զելենսկի
Ալիևը նոր հայտարարություն է արել «Զանգեզուրի միջանցքի» կառուցման մասին
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիան դուրս կբերի իր զորքը ՆԱՏՕ-ի կազմից. նախագահ
«Եթե ՌԴ-ն հարձակվի կփոխի աշխարհը». Բայդենը հնարավոր բախումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իլհամ Ալիևը՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին
ՌԴ ԱԽ-ի շոկային հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ․ Երևանի պնդումները տարօրինակ են
1.0