Դիտարկում ենք իրանական դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունը. Ավանեսյան
Դեղագործության ոլորտում հայ-իրանական գործակցության մեծ պոտենցիալն ակնհայտ է: Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:
«Մենք մշտապես դիտարկում ենք փոխադարձաբար իրանական արտադրության դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունները»,- ասել է Ավանեսյանը:
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հետաքրքրվել է Հայաստանում COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությամբ:
Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ ճանաչողության մակարդակը բարձրացնելու կարևորությունը` առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը որակական նոր աստիճանի բերելու համար:
Հանդիպմանը քննարկվել են ներդրումային ծրագրերին, առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև առողջապահության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային կապերի ակտիվացմանն ուղղված այլ ծրագրերի, քննարկել կրթական ծրագրերի ինտեգրման ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
«Երբ ատրճանակը գրպանումդ է, սկսում են քեզ հետ ավելի քաղաքավարի խոսել». Լավրով
Սերգեյ Լավրովը նշել է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև զրույցի երանգի փոփոխություն է նկատվում: Արտգործնախարարի խոսքով՝ դա...
«Կոպիտ ասած՝ մենք ոչ ոքի պետք չենք». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման երկրում և երկ...
Ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղի է կառուցվում. Արցախ
Արցախում վերակառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 50 կմ ավտոճանապարհ: Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» համահայկական հի...