Ծնողներս ուզում էին, որ ես շատ սովորեմ. Մխիթարյանը դարձավ 33 տարեկան

Ես ինձ աստղ չեմ զգում։ Ես Երևանի հասարակ բնակիչ եմ։ Աստղերը երկնքում են։ 
2012թ, հունիս 

Ես շատ բաց մարդ եմ։ Կարող եմ ցանկացածին լսել, եթե զգամ, որ դա ինձ համար օգտակար է։ Իսկ եթե նա ֆուտբոլից հեռու է, սրտիս մոտ չեմ ընդունի նրա խոսքերը։ 
2012թ, դեկտեմբեր 

Միշտ փորձում եմ սովորել։ Դա իմ կյանքի երաշխիքն է։ Մարդը, որը դադարել է սովորել, մահացածի է հավասար։ 
2013թ, հուլիս 

Ես ֆուտբոլ շախմատի պես եմ խաղում։ Պետք է շատ մտածես ու կանխատեսես, թե ինչ կարող է տեղի ունենալ քո քայլից հետո։ Եթե սխալվես, մրցակիցը կարող է պատժել քեզ, ու դու կպարտվես խաղը։ 
2013թ, սեպտեմբեր 

«Անժիի» առաջարկը գերազանց էր։ Եվ ես կհամաձայնեի, եթե երազանք չունենայի։ Մանկուց ձգտում էի հայտնվել ամենաուժեղ ակումբներից մեկում, դրա համար էլ հենց «Բորուսիան» ընտրեցի։ 
2014թ, փետրվար 

Ինձ շատ էր դուր գալիս Զիդանի խաղը, այն ինձ անչափ ոգեշնչում էր։ Ընդ որում, երբեք չեմ փորձել նմանակել նրա խաղաոճը։ Ինձ դուր է գալիս իմն ունենալը։ 
2014թ, ապրիլ 

Խաղում եմ այնտեղ, որտեղ ասում է մարզիչը։ Եվ ընդհանրապես, ոչ ոք ինձ մեկնարկային կազմում տեղ չի երաշխավորել։ Դրա համար ես պիտի աշխատեմ ու աշխատեմ։ 
2015թ, օգոստոս 

Չեմ ուզում մեծամիտ թվալ, բայց ինձ թվում է՝ կարող եմ էլ ավելի լավ խաղալ։ 
2015թ, օգոստոս 

Անձամբ ինձ համար հավաքականում մոտիվացիան միայն հաղթանակն է։ Երբ հաղթում ենք, բոլոր հայերի դեմքին ժպիտ է հայտնվում, փողոցներում երաժշտություն է հնչում, մարդիկ մեր հաջողությունը որպես սեփական հաղթանակ են նշում։ Դրանից լավ ի՞նչ կարող է լինել։ Ինձ համար ամենամեծ մոտիվացիան հենց այդ ժպիտներն են։ 
2015թ, սեպտեմբեր 

Պորտուգալերեն սովորել եմ Սան-Պաուլում մարզվելու ժամանակ դեռ 13 տարեկանում։ Լուչեսկուի շնորհիվ սկսեցի իտալերեն սովորել, բայց դեռ չեմ կարող ասել, թե լավ տիրապետում եմ այդ լեզվին։ Այս պահին ազատ կարող եմ հաղորդակցվել հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, պորտուգալերենով ու գերմաներենով։ 
2016թ, մարտ 

Աղոթում եմ Ղարաբաղում խաղաղության համար։ Խորապես մտահոգված եմ հայրենակիցներիս ու նրանց ընտանիքների համար։ 
2016թ, ապրիլ  

Հավատացած եմ, որ ՄՅՈՒ-ի պես մեծագույն ակումբում հանդես գալը արժանի է հորս հիշատակին, այն ոգեշնչմանն ու տրամադրվածությանը, որը նա է ներարկել իմ մեջ, երբ փոքր էի։ 
2016թ, հուլիս  

Ցանկացած մարդու տրվում է հնարավորություն: Աստված բոլորին հավասարաչափ է բաշխում հնարավորությունը, այլ հարց է, թե ով կօգտվի դրանից: Սխալ է, որ ասում են ինչ-որ մեկի բախտը չի բերում: Ինչ-որ բանի հասնելու համար միայն տաղանդը բավարար չէ, պետք է գտնես քոնը, և այն նպատակը, որը դրել ես քո առջև՝ հասնես դրան: 
2020թ, մայիս 

Ես հայ եմ ու հպարտ եմ դրանով։ 
2021թ, ապրիլ  

Ես երբեք զուտ հաճույքի համար չեմ խաղացել։ Առանց տիտղոսների՝ կարիերայի ավարտին ոչինչ չի մնա։ 
2021թ, օգոստոս  

Անգլիայում խաղալն իմ մեծ երազանքն էր: Մարդիկ ասում էին, որ ես դա արել եմ միայն փողի համար։ Դա անհեթեթություն է։ Ես երբեք փողի համար ֆուտբոլ չեմ խաղացել, այլապես կգնայի Ռուսաստան կամ մեկ այլ տեղ։ 
2021թ, նոյեմբեր 

Ծնողներս ուզում էին, որ ես շատ սովորեմ. քանի՞սն են կարծում, որ իրենք ֆուտբոլիստ կդառնան: Բայց մեկ վնասվածքը բավական է․․․ու եթե չես սովորել, ոչինչ չես կարող անել: 
2021թ, հունվար 

Երբ 10-12 տարեկան էի, սկսեցի երկրպագել «Արսենալին». Վենգերը թիմ ուներ, որ տղաների էին ընդունում, երազում էի այնտեղ խաղալ: Ի վերջո, ես արեցի դա: 
2021թ, հունվար 

Հայաստանը ոչ միայն վիրավոր երկիր է, այն նաև այն կանայք, տղամարդիկ և երեխաներն են, որոնք ունեն կայունության և ուժի արտակարգ կարողություն ոտքի կանգնելու համար: 
2021թ, հունվար 

 

Քաղաքականություն