«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել: Ակումբի ղեկավարության հետ հանդիպումներից հետո որոշում է կայացվել փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին:
Վարդան Բիչախչյանը 2020 թվականի ամռանն էր գլխավորել «Արարատը»: Նրա գլխավորությամբ ակումբը 13 տարի անց դարձավ Հայաստանի գավաթակիր և մեկ փուլ հաղթահարեց եվրագավաթներում:
Ակումբից հեռանում են նաև նրա օգնականներ Ֆելիքս Խոջոյանն ու Արթուր Հովհաննիսյանը:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Վարդան Բիչախչյանին կատարած արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթել հետագա կարիերայում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՖՖ-ն պաշտոնապես հայտնեց Չեռնոգորիայի հետ ընկերական խաղի մասին
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում ընկերական խաղ կանցկացնի: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը մ...
Ծնողներս ուզում էին, որ ես շատ սովորեմ. Մխիթարյանը դարձավ 33 տարեկան
Ես ինձ աստղ չեմ զգում։ Ես Երևանի հասարակ բնակիչ եմ։ Աստղերը երկնքում են։ 2012թ, հունիս Ես շատ բաց մարդ եմ։ Կարող եմ ցանկ...
Շախմատի կայծակնային առաջնության վերջին տուրում Արոնյանը պարտվեց
Վարշավայում ավարտին մոտեցող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության վերջին տուրում Լևոն Արոնյանը սևերով պարտվեց Ֆրա...
Լուսանկարներ. Ռոնալդուն հայկական արտադրության հուդիով է ներկայացել ԱՄԷ-ի նախագահի հետ հանդիպմանը
ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այս օրերին Դուբայում է, հանդիպել է ԱՄԷ-ի նախագահին, հանդիպմանը ներկայանալով հ...