Հայտնի է Դավիթ Տոնոյանի և մյուսների խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակման օրը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հունվարի 24-ին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Ադրբեջանական ընկերությունն արձագանքել է Սուրենավանում գործարան գնելու վերաբերյալ լուրերին
Ադրբեջանական SOCAR ընկերությունը հերքել է Հայաստանում բիտումի գործարան գնելու վերաբերյալ բանակցությունների մասին լուրերը...
ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին և Բելառուսին հանել ԵԱՀԿ-ից
ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Գիլմորը Foreign Policy-ի իր հոդվածում կոչ է արել հանել Ռուսաստանին և Բելառուսին ԵԱՀԿ֊ից...
ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում գաղտնի պահել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը
Ամերիկացի պաշտոնյաները խնդրել են իրենց ռուս գործընկերներին չհրապարակել ԱՄՆ գրավոր պատասխանը Ռուսաստանին՝ անվտանգության ե...