ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս զինվորականները ինչ աշխատանքներ են կատարում Մեղրի-Ագարակ ճանապարհին․ մանրամասներ
Auroranews-ը ահազանգ է ստացել Մեղրիի բնակիչներից։ Նշում են, որ Մեղրի-Ագարակ ճանապարհին արգելափակիչներ են տեղադրվում և ճանապարհը հսկվելու է ռուս զինծառայողների կողմից։
Քաղաքացիներն ասում են, որ սրա մեջ վատ բան առայժմ չեն տեսնում, բայց վախեր ունեն, որ այս ամենն արվում է «միջանցքային տրամաբանության» մեջ և Հայաստանն ի վերջո տրամադրելու է տարածք՝ այդքան քննարկված միջանցի համար։
Auroranews-ը թեմայի հետ կապված զրուցել է Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանի հետ։
Զաքարյանն ասաց, որ աշխատանքները ռուսներն են կատարում, բայց քաղաքական որակեց հարցը և չպատասխանեց՝ մտավախությունները տեղի՞ն են, որ այս ամենը կատարվում է «միջանցքային տրամաբանության» շրջանակներում։
Նշենք, որ տեղեկություններ են փորձում ճշտել նաև ՀՀ կառավարությունից, սակայն առայժմ չի հաջողվել։
Բագրատ Զաքարյանի խոսքը՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ ...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
«Արթուր Դավթյանը Կրեմլի դահլիճում պատահաբար հանդիպել է հետախուզվող Գևորգ Կոստանյանին». Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը․ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության շրջան...
Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյանը մանրամասնեց
«Ասում են՝ բիզնեսն էդքան տուժել է, հիմա նորից սահմանափակում եք մտցնում, որ մենակ պատվաստված կամ բացասական թեստ ուն...