Մահացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին
Երաժշտագետ, Հայաստանի ամենածեր ուսուցիչ Մարիամ Տոնյանը մահացել է 102 տարեկան հասակում։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը։
Ընդամենը երկու տարի առաջ նա ասում էր, որ ճակատագրից և Աստծուց միշտ առողջություն է խնդրել և երջանիկ է, որ անգամ այդ տարիքում պահպանել է մտքի հստակությունը, կարողանում է աշխատել։ Նա կարծում էր, որ եթե մարդը ձեռքով-ոտքով է, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։






























