Սերժ Սարգսյանը ասուլիս կտա և «նոր մանրամասներ կհայտնի
«Հրապարակ» թերթը գրում է․
Տարեվերջին ՀՀԿ-ից հաղորդել էին, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին կհրավիրի ասուլիս և «նոր մանրամասներ կհայտնի հանրությանը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացից»: Ենթադրվում էր, որ նա պատասխանելու է Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսում հնչած հայտարարություններին։ Երեկ տեղեկացանք, որ որոշվել է ոչ թե ասուլիս հրավիրել, այլ հարցազրույց տալ, որի ժամանակ կներկայացվեն բանակցությունների ընթացքում մշակված եւ ստորագրման պատրաստ փաստաթղթերը, որոնք թեև չեն ստորագրվել, սակայն մինչ օրս չեն էլ հրապարակվել։
Վերջին պատերազմից հետո դրանք այլեւս կորցրել են գաղտնիության իմաստը։ Հարցազրույցը կվարի հարցազրուցավար Դավիթ Սարգսյանը, կհեռարձակվի «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ, հավանաբար՝ հունվարի վերջին օրերին, գուցե հենց Բանակի օրը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից պատվիրակություն է եկել Հայաստան և առաջարկներ արել ՀՀ ՊՆ-ին
Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կ...
Բայրամովը հայտարարություն է արել՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Բաքուն, առանց նախապայմանների, աջակցում է Երևանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Այս մասին հայտարարել է Ա...
Նախագահը առողջական խնդիրնե՞ր ունի
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև ա...
Պուտինի հետ բանակցություններից հետո Իրանի նախագահը Կրեմլում նամազ է արել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Կրեմլում նամազ է արել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո: Այս...