Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ. վարչապետ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին հետաքրքրվեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից՝ ե՞րբ է պատրաստվում հրաժարական տալ ու միացրեց ձայնագրությունը, որտեղ Քերոբյանը խոստացել էր՝ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում ինքը կհեռանա՝ ցույց տալով, որ պաշտոնից կառչած չէ։ Տարօրինակ էր, սակայն հարցին որոշեց պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ։ Ես կորոշեմ՝ յուրքանչյուր նախարար և կառավորության անդամ ինչքան կաշխատի և ինչքան չի աշխատի»։
Պատգամավորն արձագանքեց՝ Քերոբյանին չի մեղադրում, որովհետև նա կրկնում է տված խոստմանը հակառակ բան անելու Փաշինյանի գործելաոճը։ Փաշինյանն էլ շնորհակալություն հայտնեց ու հեռացավ։
Նշենք` Վահան Քերոբյանին պարբերաբար հիշեցվում է, որ խոստացել է հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի։ Նախարարն անցած տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն է արել պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց ու հատկապես գործարարներին հարկավոր էր լավատեսություն ներշնչել:
Հունվարի 18-ին էլ նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանն էր հերքել նախարարի մոտալուտ հրաժարակնի վերաբերյալ լուրերը։
Նմանատիպ հոդվածներ
Որևէ իշխանություն փորձ անգամ չի անի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը․ նախարար
Հայաստանի որևէ իշխանություն երբևէ կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության՝ պատմական փաստ լինելու հանգամանքը: ՀՀ ազգային...
Ալիևը կրկին վիրավորել է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Երեկ` հունվարի 30-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գյանջա կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել AZERTAC-ին` երկրի պետ...
Ալիևը վախենում է, որ Հայաստանը ոտքի կկանգնի. նա կրկին սպառնացել է մեզ
«21-րդ դարում հայկական ֆաշիզմի կողմից իրականացրած այս ավերածությունները բոլորի համար պետք է դառնան ցուցիչ, որ ֆաշիզմում...
ՔՊ-ն ԱԺ-ում փակ նիստ է գումարում․ ի՞նչ հարց է քննարկվում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում փակ նիստ է գումարել, որին մասնակցում է նաև Ազգային ժողովի նախա...