Նոր բախում. երկու կառույցների ջրերը մեկ առվով չեն հոսում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում, և հակասություններն արդեն տեղափոխվել են հրապարակային դաշտ: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ դատախազությունը պատերազմ է հայտարարել Հակակոռուպցիոն կոմիտեին: Բանն այն է, որ դատախազությունը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մեղադրանքները չի հաստատում և դատարան չի ուղարկում, այլ հետ է ուղարկում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝ նոր հանձնարարականներ տալով: Օրինակ՝ 1. Գլխավոր դատախազությունը վերացրել էր ՀՔԾ-ի (այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի) որոշումը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու դեպքով, և ուղարկել է ՀՔԾ՝ կրկին քննություն իրականացնելու, որտեղ էլ արդեն հարուցվել է քրեական գործ։ Փաստ 2. նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ էր հայտարարել և այն ուղարկել էր Գլխավոր դատախազություն՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: Դատախազությունից, սակայն, հայտնել էին, որ քրեական գործը չի հաստատել դատախազը և այն հետ է ուղարկել: Հիմա էլ հերթը հասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են. «Դատախազի որոշումը գնահատում ենք անօրինական և չհիմնավորված»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված
Այսօր Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված։ Մանրամասները՝ տեսանյութում