Աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ հայտարարություն՝ Թուրքիայից
«Circle Foundation»-ի կողմից անցկացված վեբինարի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից ռազմական գործողության հետևանքները մեծ և անդառնալի կլինեն: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է խնդրի լուծման համար ցանկացած դեր ստանձնել: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Նշելով, որ Թուրքիան չի ցանկանում, որ Ուկրաինայում կամ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որևէ ռազմական բախում կամ պատերազմ լինի՝ Քալընը վերահաստատել է, որ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, քաղաքական ինքնիշխանությունը:
Խոսելով խնդրի լուծման ուղղությամբ Թուրքիայի ջանքերի մասին՝ Քալընը հայտնել է, որ Էրդողանը այդ շրջանակներում խոսում է ՌԴ նախագահ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ:
«Եթե նույնիսկ ցանկանան (Պուտինը և Զելենսկին), նրանց երկուսին էլ հրավիրել է (Էրդողանը) Թուրքիա՝ հանդիպում կազմակերպելու և նրանց միջև խնդիրներն ու տարաձայնությունները լուծելու համար: Թուրքիան պատրաստ է հնարավոր ցանկացած դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար: Սա անում ենք թե՛ որպես Ռուսաստանի և Ուկրաինայի բարեկամ, թե՛ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից»,- պատմել է Քալընը։
Քալընը նաև հայտնել է, որ Էրդողանը մի քանի շաբաթից կմեկնի Ուկրաինա և կհանդիպի նախագահ Զելենսկու հետ:
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյանը մանրամասնեց
«Ասում են՝ բիզնեսն էդքան տուժել է, հիմա նորից սահմանափակում եք մտցնում, որ մենակ պատվաստված կամ բացասական թեստ ունեցող ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...