«ՀՅԴ-ն Ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել երիտթուրքական ուժի հետ». Ռուբեն Ռուբինյան
Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին՝ «թուրքական ազդեցության գործակալների» վերաբերյալ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց. «Ինչպե՞ս է կարող է, օրինակ, մի խմբակցություն, որի անդամների մի մասը ՀՅԴ կուսակցությունից են, որը, օրինակ, Ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել «Իթիհաթ վե թերաքի» երիտթուրքական ուժի հետ...»:
Դահլիճից հնչեց ՀՅԴ-ականների արձագանքը, Ռուբինյանը հորդորեց չմիջամտել․«Գալով մեր օրեր՝ հիշենք. մի ուժ, որը կոալիցիայի մեջ է եղել Քոչարյանի հետ, որի օրոք ընթացել են գաղտնի բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի միջև.... Ինչը, որ մատնանշում եմ, ոչ մի գնահատական չեմ տալիս: Հիմա եթե ես ամեն անգամ տարբեր ձև փորձեմ պատմական փաստերը կպցնել իրար, ասել՝ ահա՛, արդյոք, փաստորեն ՀՅԴ-ն թուրքական ազդեցության ուժ է, կդառնա անիմաստ խոսակցություն... Էս ԱԺ-ում բոլորը դառել են գործակալ բացահայտեղ, թուրք բռնող, դավաճան անվանարկող... էսպես ո՞ւր ենք հասնելու»: |
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
Ամաչում եմ, որ մենք սովորեցրել ենք Սելչուկ Բայրաքթարին այստեղ․ նոր սկանդալ՝ Էրդողանի փեսայի հետ կապված
Շվեդ-ամերիկացի տիեզերագետ և աստղաֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր, Հիմնարար հարցերի ինստիտո...