12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 7,7 տոկոս. ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու
Խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:
Թեկնածուի կենսագրական տվյալները ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Նա նշել է, որ Հովհաննես Խաչատրյանը սովորել և ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում: 2020-ի հուլիսին խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամ, կառույցի աուդիտի կոմիտեի անդամ է:
Թեկնածուն իր ելույթում հայտարարել է, թե 2020 թվականի երկրորդ կեսը Հայաստանի ու Արցախի համար ծանր է եղել: Նրա խոսքով՝ ներքին ու արտաքին անկայունության տարրերը պահպանվել են մինչև 2021 թվականի կեսը.
«2021 թվականի երկրորդ եռամսյակից սկսած՝ դրանց գումարվեց համաշխարհային տնտեսությունում արձանագրված աննախադեպ բարձր գնաճը: Հատկապես, էական աճ գրանցվեց էներգակիրների ու պարենային ապրանքների գծով», – ասել է նա:
Նա տեղեկացրել է նաև, որ այս պահի դրությամբ գնաճն ԱՄՆ-ում հասել է 6,8 տոկոսի, եվրագոտում՝ 5 տոկոսի, ՌԴ-ում՝ 8,4 տոկոսի:
«Հայաստանում ևս առաջացան որոշակի ռիսկեր՝ գների ու ֆինանսական կայունության տեսանկյունից: Համավարակի տարածման սկզբնական շրջանում ՀՀ կենտրոնական բանկը թուլացրեց դրամավարկային պայմանները՝ տոկոսադրույքն իջեցնելով 1,25 տոկոսային կետով, ու ապահովեց անսահմանափակ իրացվելիություն՝ կրճատված պահանջարկը վերականգնելու նպատակով», – նշել է նա:
Նրա խոսքով՝ պատերազմի պարագայում, սակայն, դրսևորվել է ավանդների որոշակի արտահոսք՝ շուրջ 6,4 տոկոս, չաշխատող վարկերի տեսակարար կշռի աճ՝ 7,5 տոկոս ու վարկավորման տեմպերի որոշակի նվազում:
«Դրա հետևանքով տնտեսական պոտենցիալի անկումը գրանցվեց 1,1 տոկոս տարեկան կտրվածքով. ֆինանսական շուկաներում ավելացավ տատանողականությունը. ԿԲ-ն առաջիններից մեկն էր աշխահում, որ կտրուկ քայլերով դուրս եկավ խթանող քաղաքականության ռեժիմից. տոկոսադրույքի կուտակային բարձրացումը կազմեց 3,5 տոկոս», – հայտարարել է Խաչատրյանը:
Նա նաև հայտնել է, որ դեկտեմբերի վերջի դրությամբ 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 7,7 տոկոս՝ վերադառնալով պատմականորեն բարձր՝ նոյեմբերի դրությամբ 9,6 տոկոս մակարդակից:
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...