Սերժ Սարգսյանը պատրաստվու՞մ է կարևոր փաստաթղթեր հրապարակել․ մանրամասներ
Ինչպես հայտնի է, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի երկրորդ կեսին ասուլիս է հրավիրելու։ ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ երրորդ նախագահը պատրաստվում է կարևոր փաստաթղթեր հրապարակել Արցախի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Մասնավորապես, փաստաթղթերը վերաբերելու են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե բանակցային գործընթացում «աղետ» է գրանցվել, երբ Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները։
Լրատվականը կապվել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ, ով վերոնշյալ տեղեկությունները ոչ հերքել է, ոչ էլ հաստատել։ «Դա պարոն նախագահի մենաշնորհն է, որոշելիքն է՝ ինչ խոսել, ինչ ներկայացնել, կամ ներկայացնել, թե ոչ։ Պարոն նախագահը ինքը որոշել է, որ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ կխոսի, բանակցային փաթեթի մասին մանրամասներ կհաղորդի։ Կգա ժամանակը, կհետևեք և կիմանաք- ասել է Շարմազանովը։
Ինչ վերաբերում է ասուլիսի օրվան՝ Շարմազանովն ասել է, որ այն հաղորդագրությամբ կհայտարարվի։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...