Քոչարյանի գրասենյակի պատասխանը՝ Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, որտեղ անդրադարձել է Հայաստանին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին։ Դիմեցինք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ՝ խնդրելով մեկնաբանել Ռոբերտ Քոչարանի վերաբերյալ Ալիևի խոսքերը։
«Արցախյան ազատամարտի ժամանակ զորակոչային տարիքի եղած եւ բանակից ճողոպրած Ալիեւը կրկին լեզվին է տվել: Դասալիքի երիտասարդական տրավմաները, ինչպես երեւում է, նրան հանգիստ չեն տալիս, եւ նա փորձում է անընդհատ իքնահաստատվել: Ցավոք, նրա լեզուն բացվել է վերջին պատերազմում հայաստանյան իշխանավորների պասերի կամ հիմարութունների արդյունքում ձեռք գցած իր հաղթանակից: Նախագահ Քոչարյանի ղեկավարած բանակի հետ Իլհամը և իր ընտանիքը պատերազմելու հնարավորություն ունեցել է 1998-2008 թվականներին, բայց, ինչպես հիշում ենք, այսօրվա «հերոսը» այն ժամանակ ավելի նմանվում էր խոնարհ հարսի քան հասուն տղամարդու»,- մեր հարցին արձագանքեց գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, գրում է News.am-ը։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...