Գերությունից վերադարձված 6 զինծառայողի, որոնցից 3-ը սպա են, մեղադրանք է առաջադրվել. մանրամասներ

 Նոյեմբերի 16-ին գերեվարված ու հայրենադարձված հայ զինծառայողներից որևէ մեկը տուժող չի ճանաչվել, փոխարենը նրանցից 6–ին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը «Փաստինֆո» գործակալության գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։

 

«Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, դրանք իրենց համակցության մեջ վերլուծության և համատեղ գնահատման արդյունքում, հարուցված քրեական գործի քննության շրջանակներում, գերության մեջ հայտնված 32 զինծառայողներից հայրենիք վերադարձած 26 զինծառայողներից 6-ին առաջադրվել է մեղադրանք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- հայտնել են ՔԿ -ից՝ հավելելով, որ որպես մեղադրյալ ներգրավված վերոնշյալ անձանցից երեքը սպաներ են։

 

ՔԿ-ից նաև տեղեկացրել ենք, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ վերոնշյալ օրը գերության մեջ հայտնված թվով 6 զինծառայողներին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

 

Նշենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները ևս գերեվարվել են։


 

Քաղաքականություն

Պատահարներ