Որոշ հաստատությունների շենքերի վրա ՀՀ դրոշը մշտապես բարձրացնելու պահանջ կամրագրվի․ ցանկ
Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջն օրենսդրորեն կամրագրվի: Գործադիրը վերջերս հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունները, գրում է «Արմենպրեսը»։
«Յուրաքանչյուր պետության համար պետականության հաստատման գործում չափազանց մեծ նշանակություն ունեն պետական խորհրդանիշերը, որոնք ունեն հսկայական բարոյահոգեբանական նշանակություն: Ըստ էության, նաև պետական խորհրդանիշերի հանդեպ ունեցած վերաբերմունքով է պայմանավորվում մեր վերաբերմունքը պետականության հանդեպ: Քայլերը, որոնք ձեռնարկում է կառավարությունը, ուղղված են հանրային գիտակցության մեջ ընդգծելու այդ արժեքների կարևորությունը: Առաջարկվում է դրոշը նախադպրոցական, հանրակրթական բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական մարզական մշակութային կազմակերպությունների պետության համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջն ամրագրել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Մասնա...