Նախկին նախարար Արամ Հարությունյանի ապօրինի հարստացման գործն էլ է դատարան ուղարկվել
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ապօրինի հարստացման գործը ուղարկվել է դատարան: «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանին։
Հիշյալ գործով անցնում են նախկին նախարար Արամ Հարությունյանը, վերջինիս կինը՝ Հասմիկ Աբգարյանը և նրանց ընտանիքի հետ փոխկապակցված Արշակ Ջավադյանը: Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձում իրականացնել: Նշենք, սակայն, որ հստակ նշված չէ, թե ինչ գումարի մասին է խոսքը։
Հավելենք նաև, որ սա ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին դատարան ուղարկված արդեն երրորդ գործն է: Նախորդ երկու գործերը եղել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և իր ընտանիքի, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանի գործերը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը խոսեց սահմանային բախման և մեր զոհերի մասին
«Ցավոք, շարունակում ենք միջադեպեր ու զոհեր ունենալ սահմանին: Ես ասել եմ ու Կառավարության ծրագրում էլ արտահայտված է առաջի...
Ադրբեջանում հայտարարել են` Ադրբեջանի և Հայաստանի միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել
Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին, ադրբեջա...
ՌԴ ԱԳՆ-ն` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
Մոսկվան լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հերթական անգամ իրավիճակի սրմամբ և կոչ է անում զերծ մնալ ուժային...