Արարատի մարզպետին փոխարինեց նրա որդին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում պաշտոնից ազատեց Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանին:
Մեկ այլ որոշմամբ Արարատի նոր մարզպետ նշանակվեց նախկին մարզպետի որդին` Սեդրակ Թեւոնյանը:
Որոշումն ընդունվելուց հետո Սեդրակ Թեւանյանը նշեց. «Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ արդարացնելու ենք մեր ժողովրդի բոլոր հույսերը»:
Հիշեցնենք, որ Սեդրակ Թեւոնյանը հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը:
Ռազմիկ Թեւոնյանն էլ մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, այնուհետեւ 2021 թվականի սեպտեմբերի 9-ին հրաժարական էր տվել, ու օրեր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը խոսեց սահմանային բախման և մեր զոհերի մասին
«Ցավոք, շարունակում ենք միջադեպեր ու զոհեր ունենալ սահմանին: Ես ասել եմ ու Կառավարության ծրագրում էլ արտահայտված է առաջի...
Ադրբեջանում հայտարարել են` Ադրբեջանի և Հայաստանի միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել
Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին, ադրբեջա...
ՌԴ ԱԳՆ-ն` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
Մոսկվան լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հերթական անգամ իրավիճակի սրմամբ և կոչ է անում զերծ մնալ ուժային...