ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ փոխնախարարը հաստատեց՝ Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է Սյունիքում ԶՈՒ հետ քաշվելու մասին փաստաթուղթ
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հաստատեց՝ Վաղարշակ Հարությունյանը փաստաթուղթ է ստորագրել և այս մասով Գեղամ Մանուկյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը։
Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը նշել էր․ «Մի քանի շաբաթ առաջ, բազմաթիվ հարցումներով պարզ դարձավ, որ իշխանությունների մեկ տարվա պնդմանը հակառակ՝ Սյունիքում ՀՀ ԶՈՒ-ն հետ է քաշվել, Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ ճանապարհը թշնամուն է հանձնվել ոչ թե ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների, ինչ-որ հանգամանքների պարտադրանքով, այլ ուղղակի, դավադիր հուշագրի հիման վրա:
Իմ այդ հայտարարությունից հետո, Գագիկ Մելքոնյանն ասել էր, թե ռուսներից կամ ադբեջանցիներից եմ այդ տեղեկությունը ստացել: Պարոն Սարգսյան, խնդրում եմ՝ Գագիկ Մելքոնյանին պատմեք, որ այդ փաստաթուղթը ՊՆ դրված է, Վաղարշակ Հարությունյանը լավ էլ ստորագրել է, լավ էլ մեկ տարի գաղտնի է պահել այս ժողովրդից, մի տարի ասել են՝ բանավոր է, բայց պարզվում է՝ լավ էլ գրավոր է»,- շեշտեց Մանուկյանը և դուրս եկավ նիստից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի նման տեսակ նկարահանումները օդի ու ջրի պես են հարկավոր
Ադրբեջանի նման տեսակ նկարահանումները օդի ու ջրի պես են հարկավոր: Այս մասին գրել է Ադրբեջան պոստֆակտում տելեգրամի ալիքն ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ծխախոտը պետք է տակից վաճառել»․ վարչապետը հիշեց խորհրդային տարիները
Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ կառավարության առաջին նիստը, որտեղ քննարկվում են մի շարք օրենքներ, որոնք հունվարի 1-ից ուժի մեջ ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ «սրանից հետո հետս դու ով չխոսա՛ս, պա՞րզ ա»․ Ռուբինյանը՝ Խամոյանին
«Ես բավականին համբերատար, գուցե նաև բարեհամբյուր մարդ եմ: Ես ճիշտ լսեցի, որ այս դահլիճում ինչ-որ մեկը ինձ մեղադրեց Թուրք...