Ղազախստանը ուներ ներուժ հարթելու անկարգությունները առանց ՀԱՊԿ-ի․ Բլինկեն
Միացյալ Նահանգները կարծում է, որ Ղազախստանի իշխանությունները ի զորու են հարթել անկարգությունները սեփական ուժերով՝ առանց ՀԱՊԿ ներգրավման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այստեղ մենք հարցեր ունենք՝ կապված Ղազախստանի խնդրանքի հետ, թե ինչու է նման խնդրանք բարձրացվել, այս հարցում մենք փորձում ենք ավելի շատ տեղեկատվություն ստանալ: Ես կարծում եմ, որ Ղազախստանի իշխանություններն ու կառավարությունը, անկասկած, ունեն ներուժ՝ զբաղվելու ստեղծված իրադրությամբ, պաշտպանելու ցուցարարների իրավունքներն ու միաժամանակ պահպանելու կարգն ու կանոնը: Այդ պատճառով, հասկանալի չէ՝ ինչու են նրանք արտաքին աջակցության կարիք զգացել»,- ասել է Բլինկենը:
ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ՀԱՊԿ խաղաղապահներին և Ղազախստանի անվտանգության ուժերին հարգել ցուցարարների իրավունքները: Նա նաև կարծիք է հայտնել, որ Ղազախստանում ներկայիս անկարգությունների հիմքում քաղաքական ու տնտեսական բնույթի պատճառներ կան:
Նմանատիպ հոդվածներ
«Ամբողջ աշխարհը դա տեսավ ղարաբաղյան հաղթանակի ժամանակ»․ Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ղազախստանում կատարվող վերջին իրադարձություններին։ Նա մասնավոր...
Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել․ «Արցախ» ստեղծագործությունը հայկական է․ Արա Գևորգյանը շահեց դատը
Վերջապես ավարտվել է ադրբեջանցիների կողմից հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հեղինակության մասին հորի...
Վերջապես Փարաքարը համայնքապետ կունենա․ 5 տարվա կառավարումը բաժանվեց 2 մասի
Այսօր Փարաքարի համայնքապետարանում շարունակվող նիստի ժամանակ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատներ...
Սայաթ Շիրինյանը՝ Ղազախստան ուղարկված խաղաղապահների մասին
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղապահներին Ղազախստան ուղարկելը Ղազախս...