Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը անընդունելի է համարել Ղազախստանի ՀԱՊԿ-ին դիմելը, երբ այն նախագահում է ՀՀ-ն
Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Դավութօղլուն Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին անընդունելի է համարում այն պատճառով, որ միջպետական այդ կազմակերպությունը նախագահում է Հայաստանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: «Թուրքիայի նախկին արտգործնախարարի մեկնաբանությունը շատ ուշագրավ բաղադրիչներ է ներառնում։
Դավութօղլուն Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին անընդունելի է համարում այն պատճառով, որ միջպետական այդ կազմակերպությունը նախագահում է Հայաստանը։ Կարծում եմ՝ Դավոթօղլուի այս բանաձեւում ամփոփվում է Անկարայի ամբողջ ուղղությունը այս կոնֆլիկտում։ Զուտ հայկական գործոնով պայմանավորելով դիմումի անընդունելիությունը՝ Դավութօղլուն ծխածածկույթ է ստեղծում»,- ընդգծեց Գանտահարյանը։ Ըստ նրա՝ երբ նույն հայտարարությունում ասվում է, որ Ղազախստանը թուրքական աշխարհի ամենակենտրոնական երկիրն է, ըստ էության, համաթուրքական ծրագրի գաղափարախոսությունն է, որ առաջ է քաշվում։ «Հայաստանի նախագահությունը շատ երկրորդական նշանակություն ունի այստեղ․ սլաքը հիմնովին եւ ուղղակի ուղղված է Մոսկվային, որը խորքային առումով ղեկավարում է ՀԱՊԿ-ն»,- շեշտեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը՝ հավելելով, որ թուրքական անհանգստությունը ռուսական զորքերի Ղազախստան տեղակայմանն է վերաբերում։ Նրա գնահատմամբ՝ սա արդեն խոսում է ռուս-թուրքական մրցապայքարի, շահերի բախման նոր ռազմավարական կետի մասին։ Գանտահարյանի կարծիքով՝ հետխորհրդային հանրապետություններից Ուկրաինայից հետո, Ղազախստանը դառնում է ռուս-թուրքական շահերի բախման երկրորդ թատերաբեմ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վա...
ՀԱՊԿ խաղաղապահներին 75 օդանավ տեղափոխում է Ղազախստան
ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբին Ղազախստան է տեղափոխում 70 հատ Ил-76 եւ հինգ հատ Ан-124 օդանավ։ Օդանավները խաղաղապահների տեղափոխ...
Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Մանավազյանը ներկա են գտնվել Փարաքարի ավագանու նիստին
ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Արուսյակ Մանավասյանը ՔՊ ավագանու անդամների հրավերով ժամանել են Փարաքարի ավագ...
Տոկաևը հունվարի 11-ին կներկայացնի Ղազախստանի նոր վարչապետի թեկնածությունը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարության նոր ղեկավարի թեկնածուին կներկայացնի հունվարի 11-ին, հայտնում է «Սպո...