Լուկաշենկոն զանգել է Նազարբաևին և քննարկել Ղազախստանում տիրող իրավիճակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ Լուկաշենկոն և Նազարբաևը քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահը բանակցություններ էր վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրանց հետ քննարկելով միջազգային օրակարգի արդիական հարցեր, երկկողմ հարաբերություններ և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վա...
Որ դեպքում ՀԱՊԿ խաղաղապահները կարող են զենք կիրառել ղազախների դեմ
Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահները կարող են զենք կիրառել զինված ավազակախմբերի հարձակման դեպքում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին աս...
ՀԱՊԿ խաղաղապահներին 75 օդանավ տեղափոխում է Ղազախստան
ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբին Ղազախստան է տեղափոխում 70 հատ Ил-76 եւ հինգ հատ Ан-124 օդանավ։ Օդանավները խաղաղապահների տեղափոխ...
Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը անընդունելի է համարել Ղազախստանի ՀԱՊԿ-ին դիմելը, երբ այն նախագահում է ՀՀ-ն
Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Դավութօղլուն Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին անընդունելի է համարում այն պատճառով, որ միջպետական այ...