Իշխանությունները պետք է հարգեն մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները. ՆԱՏՕ-ն` Ղազախստանում իրավիճակի մասին
ՆԱՏՕ-ն կիսում է լուրջ մտահոգությունները Ղազախստանում տիրող իրավիճակի, ներառյալ զոհերի մասին հաղորդագրությունների վերաբերյալ։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարության մեջ:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ բռնություններից եւ շարունակել երկխոսությունը։ Իշխանությունները պետք է հարգեն մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ խաղաղ ցույցերի իրավունքը»,-ասվում է Կոլոմինայի Twitter-յան էջում տեղադրված հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահ...
Տոկաևը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել եր...
Որ դեպքում ՀԱՊԿ խաղաղապահները կարող են զենք կիրառել ղազախների դեմ
Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահները կարող են զենք կիրառել զինված ավազակախմբերի հարձակման դեպքում: Այս մասին ՌԻԱ Նովոստ...
ՀԱՊԿ խաղաղապահներին 75 օդանավ տեղափոխում է Ղազախստան
ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբին Ղազախստան է տեղափոխում 70 հատ Ил-76 եւ հինգ հատ Ан-124 օդանավ։ Օդանավները խաղաղապահն...