«Ա՛յ հոգնած, ի՞նչ ես եկել, ըտեղ նստել». Փարաքարում կրքերը չեն հանդարտվում
«Հլը հել, տես՝ ժողովուրդը դրսում ինչ ա անում, ո՞նց ես ղեկավարելու, գալստուկդ կապել, եկել նստել ես, ա՛յ հոգնած», «արան դու ես, հոգնածն էլ». Փարաքարի ավագանիում լարված իրավճակը շարունակվում է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը, 10 ձայնով ընտրվել է համայնքի ղեկավար: Թեև 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները և 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաև ՔՊ-ի անդամները:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները: |
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...