Անմտություն է Ղազախստանում կատարվողը 2018-ին Հայաստանում տեղի ունեցածի հետ համեմատելը. Տարոն Չախոյան
Այն, ինչ կատարվում է այս օրերին Ղազախստանում, պարզապես անմտություն է համեմատել Հայաստանում 2018-ին տեղի ունեցած Հեղափոխության հետ։ Իր ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին: «Ոմանք գիտակցաբար փորձում են զուգահեռներ անցկացնել այս պրոցեսների միջև, բնականաբար, քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով։ Սակայն համացանցում հրապարակված զինված ցուցարարների՝ ոստիկանական ու զինվորական ուժերի հետ բախումների կադրերն ու ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերն ավելի քան բացահայտ են դարձնում այն ամենը, ինչ կատարվում է Ղազախստանում։ Պարզապես միամտություն է տրվել այն էժան շահարկումներին, որ այն, ինչ այս օրերին տեղի ունենում Ղազախստանում, կարելի է համեմատել 2018-ին Հայաստանում տեղի ունեցած Հեղափոխության հետ, որն ընթանում էր բացառապես խաղաղ ցույցերով: Իհարկե, կարևոր է խաղաղ ցույցերի ու քաղաքական պրոցեսների իրականացումը, սակայն դատապարտելի և անընդունելի են բռնությունն ու զինված բախումները»,- գրել է Չախոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...