Վրաստանը «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը ևս չի մասնակցի
Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է դիվանագետը թուրքական Daily Sabah թերթին տված հարցազրույցում:
Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի պլատֆորմի երկրորդ նիստին, որը նախատեսված է Թուրքիայում:
3+3 ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ։ Հանդիպմանը մասնակցում էին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները ՝ փոխարտգործնախարարների գլխավորությամբ:
Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա այսպես կոչված «3+3» ձևաչափով հանդիպմանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վա...
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ֆրանսիան, որ վերջերս ստանձնել է Եվրոպական Միության խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղ...
Բայդենի ստորագրած օրենքում ի՞նչ կարևոր դրույթներ կան հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ
Սպիտակ տան հաղորդմամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասի...
Իրանի նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանին
Իրանի և Հայաստանի համագործակցությունը և տնտեսական հարաբերությունների խթանումը կծառայի բոլոր կողմերի շահերին և կնպաստի տա...