Ոստիկանները թույլ չեն տալիս Վարդենիսի ավագանու անդամներին մտնել համայնքապետարանի շենք
Վարդենիսում այսօր նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունն է. ոստիկանները, սակայն, թույլ չեն տալիս Վարդենիսի ավագանու անդամներին մտնել շենք: «Թույլ չենք տալու մտնել ներս. կարող եք արարողությունն այլ տեղ անցկացնել»,- ասել է ոստիկանության պաշտոնյան: «Վարչական դատարանում դեկտեմբերի 30-ի համայնքապետի ընտրության հայցադիմումի մուտքագրված լինելը հիմք չէ, որպեսզի ոստիկանությունը խոչընդոտի ընտրված ավագանու մուտքը»,- արձագանքել է «Ահարոն Խաչատրյան» խմբակցության շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով՝ քանի դեռ չկա իրավական ուժի մեջ մտած դատական ակտ, որն անվավեր կճանաչի ընտրության արդյունքները, ապա նոր համայնքապետն Ահարոն Խաչատրյանն է: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ն չի հաշտվում պարտության հետ: |
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...