Ալեն Սիմոնյանը օգնականին ազատել է պաշտոնից
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 30-ին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահի օգնականի՝ աշխատանքից ազատման մասին:
Որոշման մեջ նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Աղասի Մարգարյանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2022 թվականի հունվարի 3-ից Աղասի Մարգարյանին ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,-նշվում է կարգադրության մեջ:
Նշենք, որ Աղասի Մարգարյանը ԱԺ նախագահի օգնական էր նշանակվել Ալեն Սիմոնյանի՝ նախորդ տարվա հոկտեմբերի 14-ի կարգադրությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...