«Մկրտչյան Կարե՛ն, կյանքդ կսարքեմ դժոխք». Արամ Մելքոնյան
Արդեն հայտնել էինք Վարդենիսի ավագանիում ստեղծված իրավիճակի մասին: Միջադեպ էր գրանցվել ՔՊ-ից Արամ Մելքոնյանի և «Ահարոն Խաչատրյան» դաշինքից Կարեն Մկրտչյանի միջև: «Լրագրող եք, ի՞նչ տեսաք, բան հասկացա՞ք էս իրավիճակից: Ինչ խնդիր որ կար Մելքոնյանի հետ, էդ մենակ Մելքոնյանը գիտի: Ինչի՞ համար հարձակվեց էս մարդու վրա»,- ասում էին ընդդիմադիրները: «Մկրտչյան Կարենի գործունեության մեջ եղել են կեղտոտ դեպքեր, ես երեք տարի էս համայնքը կառուցում եմ ու չեմ կարա թույլ տամ, որ նրա նման մարդիկ մտնեն համայնքապետարան: Մկրտչյան Կարե՛ն, հերի՛ք ա համայնքը թալանես»,- ավելի ուշ հայտարարեց ՔՊ-ական Մելքոնյանը: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել: Մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար: Կոալիցիայի մասին հայտարարությունից հետո ձերբակալվել էր «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Ա. Հարությունյանը: |
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Մանրամասներ են հայտնի դարձել Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից
մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրա...