«Պահանջում ենք, որ մեզ համար կառուցվեն բնակարաններ». Հադրութցիների բողոքի ակցիան շարունակվում է

Նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթում նշված է, որ պետք է վերադառնան նրանք, ովքեր փախստականներ են ու բռնի տեղահանված, բայց մեզ այդ կարգավիճակը չեն տալիս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, բողոքի ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լեւոն Հայրյանը:

 

«Մեզ փախստականի կարգավիճակ չեն տալիս: Նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթում նշված է, որ պետք է վերադառնան նրանք, ովքեր փախստականներ են ու բռնի տեղահանված, բայց մեզ այդ կարգավիճակը չեն տալիս: Մեր իշխանությունները մեզ չեն տալիս փախստականի կարգավիճակ, որ հիմք լինի այնտեղ վերադառնալու: Մենք պահանջում ենք նաեւ, որ մի տեղում մեզ համար մի վայրում կառուցվեն բնակարաններ: Իսկ սոցիալական նպաստները 25 հազար դրամ են, երեւանյան կյանքով ապրող ո՞ր մարդը կարող է ասել, որ դա բավարար է: Անմարդկային վերաբերմունք է այս մասով»,- նշեց նա:

Քաղաքականություն