TikTok-ն այցելությունների թվով առաջ է անցել Google-ից
Կարճ տեսանյութերի տարածմամբ և ստեղծմամբ հայտնի TikTok սոցցանցը 2021 թվականին դարձել է աշխարհում ամենաշատ այցելվող ինտերնետային տիրույթը՝ առաջ անցնելով անցյալ տարվա առաջատար Google-ից։ Այս մասին գրում է Инстаграм-ը՝ հղում անելով Cloudflare-ին:
TikTok-ն առաջին անգամ առաջին տեղում է հայտնվել փետրվարի 17-ին, իսկ օգոստոսի 10-ից շատ օրերի այցելությունների քանակով հետևողականորեն առաջ է անցել Google-ից:
TikTok-ը, որը պատկանում է չինական ByteDance Ltd.-ին, ավելի վաղ հայտնել էր, որ ունի ամսական ավելի քան մեկ միլիարդ ակտիվ օգտատեր:
Անցնող տարվա ամենաշատ այցելվող տիրույթների (ներառյալ կայքերն ու հավելվածները) ցուցակում երրորդ տեղը զբաղեցրել է Facebook սոցիալական ցանցը, չորրորդը՝ Microsoft-ը, հինգերորդը՝ Apple-ը։
Տասնյակում են նաև Amazon-ը, Netflix-ը, YouTube-ը, Twitter-ը և WhatsApp-ը:
Նմանատիպ հոդվածներ
«Գազպրոմ-Մեդիա»-ն պաշտոնապես գործարկել է TikTok-ի անալոգը` Yappy սոցցանցը
«Գազպրոմ-Մեդիա»-ն պաշտոնապես գործարկել է TikTok-ի անալոգը` Yappy սոցիալական ցանցը, որում տեղ կգտնեն կարճ ուղղահայաց տեսա...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Սպասվում է սաստիկ սառնամանիք
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է․ «Ուշադրություն։ Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Աշոցքի տարա...
«Գլխներիս սև «ուբոռկա» եկավ»․ Սուրենյանի գրառումը աժիոտաժ է առաջացրել
«Մառոզ» ես անըմ», Սուրենյան ջան, «Էս ինչ զուլում բերիր, Սուրենյան ջան», «Գլխներիս սև «ուբոռկա» եկավ», «Բա ձմեռ ա, օրենքի...
Թբիլիսին և Բաքուն ստորագրեցին ռազմական համագործակցության ծրագիր
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հանդիպել է ադրբեջանցի գ...